Քո անհուսության բժշկությունըՕրինակ

Աստված անտարբեր չէ քո վշտի հանդեպ
Մենք շարունակում ենք ուղերձների նոր շարքը, որը կրում է «Քո անհուսության բժշկությունը» անվանումը։ Մի տարածված մոլորություն կա, որն ուզում եմ այսօր բացահայտել Աստծու Խոսքի սփռած լույսի շնորհիվ։ Հատկապես տառապանքով ու ցավով անցնող մարդիկ կարծում են, թե Աստված մոռացել է իրենց և անտարբեր է իրենց վշտի ու խնդիրների հանդեպ։
Սիրելի՛ բարեկամ, սակայն Աստվածաշունչը բացարձակապես այլ կերպ է ներկայացնում Արարիչ Աստծուն։ Աստված գթասիրտ է ու ողորմած, համբերատար ու քաղցրությամբ լեցուն։ Աստված ո՛չ միայն անտարբեր չէ մարդկանց տառապանքի ու ցավի հանդեպ, այլև փնտրում է հուսահատ ու փշրված մարդկանց, որպեսզի նրանց լցնի հույսով, խաղաղությամբ և ուրախությամբ։ Տերը առանձնահատուկ վերաբերմունք ունի տառապանքով ու դժվարություններով անցնող մարդկանց հանդեպ։
«Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին» (Սաղմոս 34․18):
«Բայց դու, ո՜վ Տեր, գթած և ողորմած Աստված ես, երկայնամիտ ես և քաղցրությամբ ու ճշմարտությամբ հարուստ» (Սաղմոս 86․15):
Ո՞ւմ ես դու հավատում, երբ անցնում ես ցավի ու տառապանքի ընթացքով։ Քո ներսի զգացողությա՞նն ու անընդհատ գրոհող մտքերի՞ն, որոնք ասում են, թե Աստված քեզ լքել է ու մոռացել կամ անտարբեր է քո տառապանքի հանդեպ, այլապես դու չէիր անցնի այդ ամենով։ Թե՞ հավատում ես Աստվածաշնչին և Աստծու Խոսքի փոխանցած ճշմարտություններին, որ Աստված մոտ է սրտով կոտրվածներին և ողորմած է, գթած ու քաղցրությամբ լի։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու անցնում ես ցավի ու տառապանքի ընթացքով, երբե՛ք չկարծես, թե Աստված մոռացել է քեզ կամ անտարբեր է քո ցավի հանդեպ։ Տեր Հիսուսը Սուրբ Հոգուն Մխիթարիչ անվանեց հե՛նց այն պատճառով, որ Նա մխիթարելու էր դժվարության ու տառապանքների միջով անցնող մարդկանց։
«Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը» (Եսայիա 57․15):
Ես որոշում եմ կայացրել հավատալ Աստծու Խոսքին և չվստահել իմ մտքերին ու զգացողություններին։ Իսկ դո՞ւ․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին

Եթե այսօր դու անցնում ես դժվարություններով ու բախվել ես անհուսության անանցանելի թվացող պատնեշին, կորցրել ես ներսիդ խաղաղությունն ու ուրախությունը, ապա կա՛ բարի լուր քեզ համար: Անհուսությունը հիվանդության պես է, սակայն Տիրոջը հուսացողները Նրա վերքերով կարող են նաև այդ հիվանդությունից բժշկվել։ Աստված փնտրում է սրտով փշրված մարդկանց, որպեսզի նրանց ամրացնի ու վերականգնի։ Նա Իր զարմանահրաշ շնորհն է պատրաստել՝ որպես պարգև յուրաքանչյուր մարդու համար, որ Նրա օգնության կարիքն ունի իր կյանքում։ Նրա շնորհի պարգևն ընդունելու համար մենք պետք է մեր հավատքի ձեռքերը պարզենք Նրա ուղղությամբ։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/
Հարակից ծրագրեր

«Խոնարհ դառնալու պատվիրանը»

Քո անհուսության բժշկությունը

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Աստծու բարությունը մեղրից էլ քաղցր է

Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում

Լավագույն մաղթանքը

Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար

Քրիստոնեական միաբանության օրհնությունները
