Դարձի՛ր Ազդեցիկ ՄարդՕրինակ

Դարձի՛ր Ազդեցիկ Մարդ

ՕՐ 1 6-ից

Ինչպե՞ս ես ազդում քո շրջապատի վրա

Սիրելի բարեկամ, դու ազդեցիկ մարդ լինելու ներուժ ունես քո մեջ։ Մենք բոլորս ունենք ազդեցություն թողնելու հնարավորություն, նույնիսկ եթե ոչ բոլորս ենք առաջնորդի կամ մեկ այլ ազդեցիկ դիրք ունենալու կոչման մեջ։ Գիտես ինչո՞ւ։ Քանի որ այն, ինչը բխում է մեր վարքագծից ու ապրելակերպից, այս կամ այն ​​կերպ ազդում է մյուսների վրա: Օրինակ, հաճելի կամ տհաճ բույրը, ժպիտ կամ խոժոռված դեմքը, լավ կամ վատ տրամադրությունը, տխրությունը, ուրախությունը և այլն: Մենք բոլորս էլ ինչ-որ բան ենք փոխանցում այն ​​մարդկանց, ում հետ շփվում ենք։

Իսկ ինչպե՞ս ես դո՛ւ ազդում քո շրջապատի վրա։

Աստվածաշունչը մեզ ցուցումներ է տալիս այն մասին, թե ինչ պետք է փոխանցենք մյուսներին: Տեր Հիսուսն ասաց. «սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։ (Մատթեոս 28.20)

Աստված վստահում է քեզ, և Նա քեզ հետ ամեն օր լինելու խոստում ունի, եթե միայն դառնաս Նրա աշակերտը և մնաս Նրա հանձնարարության մեջ։

Դու ի վիճակի ես քեզ շրջապատող մարդկանց փոխանցելու այն, ինչն արժեքավոր է Տեր Հիսուսի համար՝ սեր, առատաձեռնություն, բարություն:Դու ի վիճակի ես մարդկանց առաջնորդելու դեպի Հոր սերը: Աստված ուզում է քեզ դարձնել ազդեցիկ մարդ հանուն Իր Թագավորության: Դու կարո՛ղ ես դառնալ Նրա դեսպանը, Քրիստոսի անուշ բույրը այս երկրի վրա: Եվ սա չափազանցություն չէ՛։

Եվ Աստված վստահեցնում է քեզ, որ դրանում միայնակ չես... Տեր Հիսուսը քեզ ամեն օր ուղղորդելու է և ուղեկցելու քո կյանքի ամեն իրավիճակի մեջ։ Նա քայլ առ քայլ քեզ անցկացնելու է Իր հրաշքների միջով․․․

Դու կարո՛ղ ես ազդեցիկ մարդ դառնալ, եթե միայն դառնաս Քրիստոսի աշակերտը և կյանքդ նվիրես Նրա ակնկալած մարդը դառնալու գործին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Դարձի՛ր Ազդեցիկ Մարդ

Երբևե մտածել ես, թե ի՞նչ ազդեցություն ես ունենում քո շրջապատի վրա։ Մենք բոլորս ուղղակի, թե անուղղակի կերպով ազդեցություն ենք ունենում մեզ շրջապատող մարդկանց կյանքում, մենք կամ դրական ու բարի կերպով ենք ազդում կամ վատ ու բացասական, միջանկյալ տարբերակ գրեթե չի լինում։ Աստված հստակ ծրագրեր ու նպատակներ ունի քեզ համար։ Կարդա այս 6-օրյա ծրագիրը և կհայտնաբերես, թե որոնք են դրանք։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/