Դարձի՛ր Ազդեցիկ ՄարդՕրինակ

Դարձի՛ր Ազդեցիկ Մարդ

ՕՐ 6 6-ից

Թույլ չտա՛ս քեզ կանգ առնել

Թույլ չտա՛ս քեզ կանգ առնել։ Սիրելի՛ բարեկամ, հենց քեզնից է կախված քո հետագա ընթացքը: Ամենալավը դեռ առջևում է: Դու դեռ շատ սքանչելի գործեր ես գործելու: Գործեր, որոնք Աստված պատրաստել է հատուկ քեզ համար, որոնք Տերը ծրագրել է՝ Իր մտքում հենց քե՛զ ունենալով:

Ես հավատում եմ, որ Աստված մարդկային սրտի մեջ դրել է մյուսներին բարիք անելու, օգնելու և կյանքի բեռները թեթևացնելու մի զորեղ մղում, որպեսզի աշխարհը ավելի լուսավոր ու բարի տեղ դարձնի մարդկության համար։

Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա մի ուժ է, որ մեզ մղում է գործելու նույնիսկ այն դեպքում, երբ մեր կյանքի հանգամանքները ու դառնությունները երբեմն մեզ մոռացնել են տալիս մեր բարի մտադրությունները։

Իսկ ի՞նչ կասես քո մասին: Ի՞նչն է քեզ մղում գործելու։ Ինչի՞ն ես ձգտում հասնել քո կյանքում:

Աստվածաշունչն ասում է , որ Տերն «Իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և իր սեփական ժողովուրդը դարձնի՝ բարի գործերի նախանձախնդիր»։ (Տիտոս 2․14)

Նախանձավորությունը մի բան է, որը մեզ առաջ է մղում անգամ այն ժամանակ, նույնիսկ երբ մեր կյանքում լուրջ դժվարություններ են ի հայտ գալիս։ Նախանձավորությունը այն ներքին կրակն է, որը մեզ առաջ է մղում ՝ մեր կյանքը դնելով անկասելի շարժման մեջ։ Այնուամենայնիվ, եռանդը կարող նաև երբեմն մարել:

Սիրելի բարեկամ, եթե դա տեղի է ունեցել քո կյանքում, ապա կարող ես աղաղակել Աստծուն, որպեսզի Նա կրկին բորբոքի քո ներսում այն կրակը, որը կար նախկինում, և է՛լ ավելի գեղեցիկ ու համառ եռանդ ու նախանձավորություն դնի քո սրտում:

Աստծո համար թանկ ու կարևոր զավակ, թող Աստված օրհնի քեզ այսօր և թարմացնի հանուն Իրեն ապրելու և Իր գործերը գործելու քո նախանձավորությունը։ Նա ծրագիր ունի քեզ համար․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 5

Այս Ծրագրի Մասին

Դարձի՛ր Ազդեցիկ Մարդ

Երբևե մտածել ես, թե ի՞նչ ազդեցություն ես ունենում քո շրջապատի վրա։ Մենք բոլորս ուղղակի, թե անուղղակի կերպով ազդեցություն ենք ունենում մեզ շրջապատող մարդկանց կյանքում, մենք կամ դրական ու բարի կերպով ենք ազդում կամ վատ ու բացասական, միջանկյալ տարբերակ գրեթե չի լինում։ Աստված հստակ ծրագրեր ու նպատակներ ունի քեզ համար։ Կարդա այս 6-օրյա ծրագիրը և կհայտնաբերես, թե որոնք են դրանք։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/