խոստումներ քո ամենօրյա կյանքի համարՕրինակ
![խոստումներ քո ամենօրյա կյանքի համար](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F30058%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Օ՜, այո՛, դուկարողես
«Ձեզուրիշփորձությունչիպատահել, բացիմարդկայինփորձությունից…»:—ԱԿորնթացիների 10.13
Մենք բոլորս կանգնում ենք գայթակղության կամ փորձության առջև. այն կյանքի անխուսափելի մաս է: Հարցը սա չէ. «Արդյո՞ք դու կգայթակղվես», այլ՝ «Երբ գայթակղվես, արդյո՞ք պատրաստ կլինես»:
Ես իսկապես ցանկանում եմ, որ դու հասկանաս սա. դու կարող ես հաղթել գայթակղությանը: Դադարի՛ր ասել. «Ջո՛յս, ես չեմ կարծում, որ կարող եմ»: Քո բառապաշարից հանի՛ր «ես չեմ կարող» արտահայտությունը:
Ճիշտ է, դու չես կարող քո ուժով և քո կարողությամբ: Բայց երբ Աստծո Խոսքը դնում ես քո սրտում, երբ ապավինում ես Նրա զորությանը և վստահում Նրա խոստմունքներին, չկա որևէ գայթակղություն կամ փորձություն, որ չկարողանաս հաղթահարել:
Տարիների ընթացքում ես նկատել եմ, որ կա հինգ բան, որը կարևոր դեր է խաղում գայթակղությունը (փորձությունը) հաղթահարելու գործում: Առաջին՝ դու պետք է իմաստուն լինես: Նախքան ընտրություն կատարելը մտածի՛ր այդ ընտրության և դրա հետևանքների մասին: Իմաստությունն առաջ է նայում:
Հաջորդը՝ դու պետք է հավատաս, որ կարող ես հակառակվել գայթակղությանը: Դատապարտությունը, մեղքի զգացումը և ամոթը գործում են իներցիայով. եթե դրանք վաղաժամ կանգնեցնես, ապա դրանք կկորցնեն իրենց ուժը, բայց հենց թափ առան, դժվար կլինի կանգնեցնել: Երրորդ՝ գայթակղությանը կամ փորձությանը դեմառդեմ կանգնելը համարի՛ր կյանքի բնականոն մաս: Եթե կռվի ես սպասում, ապա միշտ պատրաստ կլինես դրան: Չորրորդ՝ խուսափի՛ր թուլության բնագավառներից: Մի՛ հայտնվիր այնպիսի իրավիճակներում, որտեղ կարող ես հեշտությամբ վայր ընկնել: Եթե դժվարություն ունես ֆինանսները տնօրինելու հարցում, մի՛ գնա առևտրի կենտրոն, երբ միջոցներ չունես որևէ բան գնելու:
Եվ վերջապես՝ չափից շատ ինքնավստահ մի՛ եղիր: Մենք գայթակղության դեմ հատուկ հաստատություն չենք ավարտում: Շատ հեշտ է կարծել, թե այնքան ենք հասունացել, որ հնարավոր չէ՝ սայթաքենք, բայց հենց սայթաքում ենք, դառնում եք հեշտ թիրախ:
Աստված ցանկանում է, որ դու վստահես Իրեն, որպեսզի Նա հաղթանակ բերի քո կյանքի բոլոր բնագավառներում: Նրա շնորհքով՝ դու կարող ես:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես գիտակցում եմ, որ գայթակղությունը կամ փորձությունը կյանքի մաս է: Օգնի՛ր ինձ հանկարծակիի չգալ կամ չզարմանալ, երբ այն գա: Շնորհակալություն, որ ինձ իմաստություն ու շնորհք ես տալիս՝ հաղթահարելու ցանկացած և ամեն փորձություն ու ապրելու Քո հաղթանակի մեջ:
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
![խոստումներ քո ամենօրյա կյանքի համար](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F30058%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Սկսի՛ր օրդ Ջոյս Մայերի՝ Աստվածաշնչի գործնական ուսուցման ձեռնարկով: Ամենօրյա այս ուղերձները կլցնեն քեզ հույսով, կօգնեն թարմացնելու միտքդ, և դու կբացահայտես, որ կարող ես ամեն օր ապրել նպատակով և խանդավառությամբ:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Joyce Meyer Ministries-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://tv.joycemeyer.org/armenian/
Հարակից ծրագրեր
![Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F46918%2F320x180.jpg&w=640&q=75)
Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար
![Քրիստոնեական միաբանության օրհնությունները](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F46902%2F320x180.jpg&w=640&q=75)
Քրիստոնեական միաբանության օրհնությունները
![Քրիստոսի հարության օրհնությունները](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F46887%2F320x180.jpg&w=640&q=75)
Քրիստոսի հարության օրհնությունները
![Լավագույն մաղթանքը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F49762%2F320x180.jpg&w=640&q=75)
Լավագույն մաղթանքը
![«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F50941%2F320x180.jpg&w=640&q=75)
«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»
![Եթե ուզում ես արդյունավետ ծառայել Աստծուն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F46448%2F320x180.jpg&w=640&q=75)
Եթե ուզում ես արդյունավետ ծառայել Աստծուն
![Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F49844%2F320x180.jpg&w=640&q=75)
Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում
![Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F47605%2F320x180.jpg&w=640&q=75)
Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել
![Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F51648%2F320x180.jpg&w=640&q=75)
Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն
![«Խոնարհ դառնալու պատվիրանը»](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F50330%2F320x180.jpg&w=640&q=75)