Մտքի Նորոգության ՃանապարհըՕրինակ

Մտքի Նորոգության Ճանապարհը

ՕՐ 5 6-ից

Բնության մեջ չկա դատարկություն․․․ և քո մտքերի աշխարհում նույնպես։

Սիրելի բարեկա՛մ, երբևէ փորձե՞լ ես դատարկել ուղեղդ մտքերից: Իրականում, դա շատ դժվար է, քանի որ մենք միշտ ինչ-որ բանի մասին մտածում ենք: Մենք հաճախ ուզում ենք «ջնջել» մեր որևէ միտքը, քանի որ այն մեր կյանքում սթրեսի, անհանգստության, գայթակղության ու մեղքի կամ տագնապի ու վախի պատճառ է դառնում։ Սակայն դա անելը դժվար է, քանի որ մեր ուղեղը միշտ ձգտում է ինչ-որ բանով «լցված լինել»։ Եվ ամբողջ հարցը նրանում է, թե ինչո՞վ ենք մենք այն լցնում։

Աստվածաշունչը մեզ հստակ ցուցումներ է սովորեցնում․ «Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք»։ (Փիլիպպեցիներին 4․8)։

Այսպիսով, որպեսզի մաքրես ուղեղդ բացասական մտքերից, դու պետք է դրանք փոխարինես այլ որակի մտքերով… Հենց այդ պատճառով էլ քաջալերում եմ քեզ կենտրոնացնել քո մտքերն Աստծո խոստումների և քո կյանքի վերաբերյալ Նրա կամքի վրա: Թող քո լսելիքդ ուշադիր լինի Նրա ձայնի հանդեպ՝ պատրաստ ամեն առավոտ ընդունել Նրա Խոսքը։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, սնի՛ր ուղեղդ Աստծո Խոսքի անխախտ խոստումներին հավատալով. «Այո՛, ամեն ինչ հնարավոր է Քրիստոսի հետ: Այսօր հաղթական օր եմ ունենելու: Աստված իմ կողմից է և ինձ հետ է լինելու նաև այսօր»: (Բ Մնացորդաց 32․8, Սաղմոս 46․11)։

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ հենց հիմա․ «Տե՛ր, ես երբեմն այնպիսի բացասական մտքեր եմ ունենում, որոնք ստիպում են ինձ տառապել և անհանգստություն են իմ մեջ ստեղծում։ Իմ սիրելի Տե՛ր, խնդրում եմ՝ օգնիր ինձ հաղթահարելու դրանք և բացասական մտքերի փոխարեն սնուցելու միտքս Քո մտքերով և Քո Խոսքով: Ուզում եմ, որպեսզի մտքերս լինեն մաքուր և Քեզ հաճելի: Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Մտքի Նորոգության Ճանապարհը

Երբեմն հանգամանքներն ու իրավիճակները կարող են մեր մեջ կասկածի մտքեր առաջացնել, թե արդյոք Աստված իսկապե՞ս սիրում է մեզ.․․ այդ պահերին կարող ենք մտածել, եթե այս ամենը պատահել է ինձ հետ, ուրեմն ես արժանի եմ դրան։ Ոչինչ ավելի հեռու չէ ճշմարտությունից, քան նման եզրահանգումը։ Առաջարկում եմ քեզ ընթերցել այս հետաքրքիր թեմայով կազմված ծրագիրը և բացահայտել, թե իրականում Աստված ինչ է ուզում փոխել մեր կյանքում որպեսզի մենք ազատ լինենք սխալ մտքերից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/