Ի՞նչն է մեզ զորացնում և դարձնում հաղթողՕրինակ

Ի՞նչն է մեզ զորացնում և դարձնում հաղթող

ՕՐ 1 5-ից

Կառուցի՛ր կյանքդ ամուր Ժայռի վրա

Սիրելի՛ բարեկամ, մենք այժմ ակտիվ շինարարության փուլում ենք և բավականին երկար ժամանակ է, որ շինարարական ընկերությունը աշխատում է միայն կառույցի հիմքի վրա։ Ցանկացած բան կառուցելիս ամենակարևոր քայլը ամուր հիմք ապահովելն է։ Եթե այս փուլը անտեսվում է կամ կատարվում է հապճեպ, ապա մեծ է հավանականությունը, որ կառույցը մի օր խարխլվելու է կամ չի դիմանալու արտաքին ավերիչ ազդեցություններին։

«Արդ, ամեն ոք, ով լսում է Իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա» (Մատթեոս 7.24)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, նույնը ճշմարիտ է նաև քո կյանքի համար: Որպեսզի դժվարությունների ո՛չ մի փոթորիկ և հարաբերությունների ո՛չ մի երկրաշարժ ի զորու չլինի խարխլելու քո կյանքը, այն պետք է կառուցված լինի ամուր հիմքի վրա։ Իսկ Աստվածաշունչը խոսում է մեզ այդքա՜ն անհրաժեշտ այդ հիմքի մասին։ Այդ հիմքը Աստծո Խոսքը լսելն է և այդ Խոսքին հնազանդվելը:

Երբ քո ընտանիքում դժվարություններ են, բախվել ես ֆինանսական լուրջ ճգնաժամի, առողջական կամ զգացմունքային խնդիրները երկար ժամանակ քեզ հանգիստ չեն տալիս, խաղաղությունդ կորցրել ես վախերի ու անհանգստությունների պատճառով կամ դեմ հանդիման կանգնած ես կյանքի փոթորիկների ցանկացած այլ դրսևորման, ապա ամուր հիմքի պարագայում դու երբե՛ք չես սասանվի և ո՛չ մի ճնշում ի զորու չի լինի ծնկի բերելու և կործանելու քեզ:

Իսկ ի՞նչ է պետք անել գործնականում, որպեսզի քո կյանքի հիմքն ամուր և անսասան դառնա։ Ահա մի քանի գործնական խորհուրդ Աստծո Խոսքի ամրության հիմքը քո կյանքում ունենալու համար.

  • Ամեն օր ընթերցի՛ր Աստվածաշունչը կամ, եթե տեսողության խնդիր ունես, ապա կարող ես լսել Սուրբ Գիրքը աուդիո տարբերակով։
  • Ժամանակ հատկացրո՛ւ և մտորի՛ր քո ընթերցածի կամ քո լսածի շուրջ։
  • Փորձի՛ր հասկանալ, թե տվյալ հատվածը, պատմությունը կամ խոսքը ի՞նչ հոգևոր ճշմարտություն է քեզ փոխանցում, ո՞րն է դրանում պարփակված դասը։
  • Ամեն օր կիրառի՛ր այն, ինչն Աստված խրատեց կամ սովորեցրեց քեզ։
  • Անընդհատ աղոթի՛ր, որպեսզի Աստված իմաստություն տա քեզ ավելին հասկանալու և նաև օժտի քեզ զորությամբ քո հասկացածը կիրառելու հարցում։
  • Վստահի՛ր Աստծուն քո հոգևոր կյանքի ընթացքի և մեղքի դեմ մղվող պատերազմի մեջ։ Անգամ եթե ամեն բան միանգամից չստացվի, մի՛ ընկճվիր և մի՛ հուսահատվիր, այլ հայացքդ Տեր Հիսուսին հառած ամեն օր մի քայլ առաջ գնա քո հոգևոր ընթացքի մեջ։

Հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, այսօր ես ընտրում եմ Քո Խոսքը իմ կյանքի հիմքն ու իմ բոլոր որոշումների ուղեցույցը դարձնելը: Քո Խոսքն իմ ոտքերի ճրագն է և իմ կյանքի մութ ու խավար ճանապարհների լույսը: Խնդրում եմ՝ Քո Հոգով բացահայտի՛ր ինձ Աստվածաշնչում թաքնված գանձերը, որպեսզի կարողանամ զորանալ և հավատարիմ կերպով առաջ ընթանալ Քո սրբության ճանապարհով իմ կյանքի բոլոր օրերին: Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Ի՞նչն է մեզ զորացնում և դարձնում հաղթող

Ցանկացած բան կառուցելիս ամենակարևոր քայլը ամուր հիմք ապահովելն է։ Եթե այս փուլը անտեսվում է կամ կատարվում է հապճեպ, ապա մեծ է հավանականությունը, որ կառույցը մի օր խարխլվելու է կամ չի դիմանալու արտաքին ավերիչ ազդեցություններին։ Նույնը ճշմարիտ է նաև քո կյանքի համար: Որպեսզի հարաբերությունների ո՛չ մի երկրաշարժ ի զորու չլինի խարխլելու քո կյանքը, այն պետք է կառուցված լինի ամուր հիմքի վրա։ Իսկ Աստվածաշունչը խոսում է մեզ այդ հիմքի մասին․․․

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/