Ի՞նչն է մեզ զորացնում և դարձնում հաղթողՕրինակ

Ի՞նչն է մեզ զորացնում և դարձնում հաղթող

ՕՐ 5 5-ից

Քրիստոսի հաղթանակը քե՛զ համար է

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը զորավոր հաղթանակող է: Այսօր Նրա հաղթանակը ամբողջական է, լիակատար և վերջնական… Եվ դու կարող ես այդ հաղթանակի ժառանգորդը դառնալ:

«․․․իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց նրանով» (Կողոսացիս 2.15)։

Տեր Հիսուսը հաղթել է մահին, վախերին, բոլոր տեսակի տագնապներին ու դեպրեսիաներին, կասկածներին ու հիասթափություններին և այլն: Այն ամենը, ինչ քեզ անհանգստացնում է, նեղություն պատճառում քեզ կամ գողանում քո խաղաղությունը, ուրախությունը և Աստծո մեջ ունեցած քո իշխանությունն ու ժառանգությունը... արդեն անցյալում է՝ պարտված և Քրիստոսի զորությամբ նվաճված։

Ամենայն հավանականությամբ, եթե հիմա անցնում ես դժվարությունների ընթացքով, ապա քեզ կարող է թվալ, որ դու քո կյանքում դեռ լիովին չես զգում Քրիստոսի զորավոր հաղթանակի պտուղները: Սակայն ուզում եմ վստահեցնել քեզ, որ Աստված չի մոռացել ու չի անտեսել քեզ։ Հավատարմորեն անցի՛ր դժվարությունների ու փորձությունների քո ընթացքը և կտեսնե՛ս, թե ինչպես ես մուտք գործում Քրիստոսի ամբողջական և լիակատար հաղթանակի մեջ։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Քրիստոսի հաղթանակը մեր կյանքում ունենալու համար բավարար չէ միայն հռչակել ու դավանել, թե դու մասնակից ու ժառանգորդ ես այդ հաղթանակին։ Դու պետք է նաև հավատք, հավատարմություն և համբերություն ունենաս։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ հավատք, հավատարմություն և համբերություն։ Առաջարկում եմ այսօր միասին ընթերցել մի քանի աստվածաշնչյան հատված և առանձնանալ Աստծո հետ ու մտորել դրանց շուրջ։

«․․․որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը» (Ա Հովհաննես 5․4):

«Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է» (Ա Հովհաննես 4.4):

«Եվ Իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի» (Մարկոս 13.13):

«Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք» (Եբրայեցիներին 10.36):

Հիշի՛ր, որ Տերը հաղթել է քո բոլոր հոգևոր թշնամիներին և դու Նրա հաղթանակի ժառանգորդն ես։ Առաջարկում եմ, որ այսօր ինքդ քո աղոթքը կազմես՝ հիմնվելով քո խնդրանքների և վերը բերված աստվածաշնչյան հատվածների մեջ տրված խոստումների վրա։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 4

Այս Ծրագրի Մասին

Ի՞նչն է մեզ զորացնում և դարձնում հաղթող

Ցանկացած բան կառուցելիս ամենակարևոր քայլը ամուր հիմք ապահովելն է։ Եթե այս փուլը անտեսվում է կամ կատարվում է հապճեպ, ապա մեծ է հավանականությունը, որ կառույցը մի օր խարխլվելու է կամ չի դիմանալու արտաքին ավերիչ ազդեցություններին։ Նույնը ճշմարիտ է նաև քո կյանքի համար: Որպեսզի հարաբերությունների ո՛չ մի երկրաշարժ ի զորու չլինի խարխլելու քո կյանքը, այն պետք է կառուցված լինի ամուր հիմքի վրա։ Իսկ Աստվածաշունչը խոսում է մեզ այդ հիմքի մասին․․․

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/