Ինչպե՞ս Դիմակայել Տարբեր ՃնշումներինՕրինակ

Ապրի՛ր կյանքդ Տեր Աստծո ռիթմին համահունչ
Սիրելի՛ բարեկամ, երբ մարդն ապրում է մշտական ճնշման տակ՝ տեսնելով, որ, չնայած իր բոլոր ջանքերին, ոչինչ չի կարգավորվում և չի ընթանում իր ուզած ուղով։ նա ընկնում է սթրեսի մեջ, դառնում հոգնած, ընկճված, անհանգիստ ու հիասթափված:
Սակայն անգամ նման ընթացքով անցնելու իրականության պարագայում մենք չպետք է թույլ տանք, որ մեր կյանքի իրավիճակները սահմանեն, թե ով ենք մենք:
Ե՛կ ուշադիր ընթերցենք այս խոսքերը. «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք,որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28-30):
Տեր Հիսուսն ասում է, որ եթե դու չափից շատ ծանրություն ես կրում ուսերիդ կամ ծանր օր ես ունեցել, ապա դա եղել է այն պատճառով, որ չես ընտրել այն, ինչ Նա էր ծրագրել քեզ համար: Տերը աստվածային փոխանակում է քեզ առաջարկում։ Հանձնի՛ր Նրան քո հոգսերը և վերցրո՛ւ քո ուսերին Նրա հոգսը, որը քաղցր հոգս է և թեթև է։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Նա չի դնի քո վրա ոչ մի ծանրություն, որը քեզ կհոգնեցնի։ Թո՛ւյլ տուր, որ Տեր Հիսուսը աջակցի քեզ Իր շնորհի չպարտադրված ռիթմերի համաձայն: Երբ բռնում ես Նրա ձեռքը և սկսում ծառայել հանուն Նրա առաքելության, ապա քո կյանքի ոչ մի ճնշում չի կարող դիմակայել Նրա շնորհին: Ունենալ խաղաղություն Քրիստոսի մեջ նշանակում է, որ դու ամբողջովին վստահում ես Նրան։
Երբ ես գիտակցում եմ, որ սիրված եմ Աստծո կողմից և իմ հոգսերի համար Նա՛ է հոգ տանում, ապա թույլ չեմ տալիս, որ որևէ սթրես, հոգնածություն, հիասթափություն սահմանի իմ հոգեվիճակը։ Եթե լսես քո սրտում Աստծո ձայնը, կլսես նաև, որ Նա ասում է քեզ. «Քո խաղաղությունն Իմ մեջ է։ Դու կարող ես հանգիստ գտնել Իմ մեջ։ Ես ուզում եմ վերականգնել քեզ: Քեզ իրական հանգիստ է պետք։ Քայլի՛ր Ինձ հետ և գործի՛ր Ինձ հետ։ Սովորի՛ր ապրել ըստ շնորհքի ազատության ռիթմերի»:
Այսօր զորությամբ և հավատքով աղոթի՛ր․ «Տե՛ր Հիսուս, ես Քեզ եմ հանձնում իմ բոլոր ճնշումներն ու ճնշվածությունները: Ես գիտեմ, որ Դու ծանր բեռ չես դնում ինձ վրա։ Քո բեռը թեթև է: Քո լուծը քաղցր է և հեշտ է կրել: Ես ուզում եմ այս կյանքում ընթանալ և գործել Քեզ հետ միասին: Ես գիտեմ, որ Դու սիրում ես ինձ, և ես ընտրում եմ սովորել ապրել Քո շնորհի ազատության ռիթմերին համահունչ կյանքով: Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին

Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես դիմակայել տարբեր ճնշումների։ Կյանքը կարելի է համեմատել մարաթոնյան մրցավազքի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր մարդուց պահանջվում է համբերություն և դիմացկունություն։ Մեր կամքին հակառակ, մենք կարող ենք ներքաշվել մյուսների հետ մրցակցության մրցավազքի մեջ և կարող ենք նաև կորցնել Աստծո տված խաղաղությունն ու ուրախությունը:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/
Հարակից ծրագրեր

Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում

«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել

Լավագույն մաղթանքը

«Խոնարհ դառնալու պատվիրանը»

Քրիստոսի հարության օրհնությունները

Քրիստոնեական միաբանության օրհնությունները

Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն
