Ինչպե՞ս մոտենալ և մտերմանալ Աստծու հետՕրինակ

Ինչպե՞ս մոտենալ և մտերմանալ Աստծու հետ

ՕՐ 3 7-ից

Ուղղորդում աղոթքի կյանքիդ համար

Սիրելի՛ բարեկամ, մի հարց եմ ուզում քեզ տալ՝ ո՞րն էր քո առաջին միտքը, երբ այս առավոտ արթնացար։ Գուցե շատերը պատասխանեն այսպես․ «Առաջին միտքը, որ ունեցա սա էր. հաստատ դեռ մի քիչ էլ կքնեի»։ Կամ գուցե․ «Արթնացա ու առաջին բանը, որ մտածեցի ինձ անհանգստություն ու վախ ներշնչեց»։

Սովորաբար, մեծ ջանք չի պահանջվում բացասական մտքեր ունենալու համար։ Դրանք նման են մոլախոտերի։ Երբ ոչ մի ջանք չես անում, դրանք աճում ու տարածվում են և աստիճանաբար վերածվում անանցանելի մացառների։

Իսկ ինչպե՞ս կարող ենք լռեցնել դրանք։ Մենք պետք է հիշենք այն սկզբունքը, որը Տեր Հիսուսն էր փոխանցում․ «Մաքրված տունը երբե՛ք դատարկ չի մնում»։ Բավարար չէ ինքներս մեզ ասել. «Ես չեմ ցանկանում մտածել ինձ վախ ներշնչող այսինչ բաների մասին»։ Անհրաժեշտ է վախ ներշնչող այդ մտքերը փոխարինել Աստծո խոստումների վրա հիմնված հավատք ծնող մտքերով, որոնք Տեր Աստծո հանդեպ վստահություն և խաղաղություն են զարգացնում մեր ներսում։

Պողոս առաքյալը Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում գրում է. «Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք» (‭‭Փիլիպպեցիս‬ ‭4.8‬)։

Մեր մտքերը կարգավորելու մի հրաշալի տարբերակ գոյություն ունի։ Դա ըստ Աստծո Խոսքի աղոթելն է քո կյանքում վախ ու տագնապ ծնող ցանկացած իրավիճակում։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը այն հրաշալի Գիրքն է, որը քո աղոթքների հղկման զարմանահրաշ աղբյուրը կարող է դառնալ։ Կարող ես որևէ հատված ընտրել և բարձրաձայն կարդալ այն։ Իսկ եթե որոշ խոստումներ անգիր անես ու մտապահես, ապա դա շատ ավելի օգտակար կլինի քեզ համար։ Այդպիսով, դու տվյալ աստվածաշնչյան հատվածը քո սրտում կունենաս և կկիրառես տարբեր դժվարին իրավիճակների բախվելիս։ Եվ դա կարող ես անել ողջ օրվա ընթացքում, որտեղ էլ գտնվես՝ լինի դա մեքենայի մեջ, տանդ, խոհանոցում, այգում, աշխատավայրում և այլն։

Այսպիսով, քո մտքերը կսկսեն լցվել հավատքով, այլ ոչ թե վախով։ Առաջարկում եմ հենց հիմա մի գործնական քայլ կատարել քո միտքը հավատքով լցնելու ուղղությամբ։ Աստվածաշնչից որևէ հատված ընտրիր, որը քաջալերանք կփոխանցի քո սրտին և ողջ օրվա ընթացքում պարբերաբար մտածիր այդ խոսքերի շուրջ։ Կարող ես նաև ընտրել ստորև բերված ցանկից․

Աղոթում եմ, որ Աստված Իր Խոսքի միջոցով ամեն օր զորացնի՛ քեզ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս մոտենալ և մտերմանալ Աստծու հետ

Ասում են, որ եթե որևէ բան երեք կամ չորս շաբաթ կարգապահ կերպով անես, ապա շատ հավանական է, որ դա դառնա քո կյանքի սովորություններից մեկը։Ոմանք իրենց առավոտը չեն կարող պատկերացնել առանց սուրճին ժամանակ հատկացնելու, ոմանք՝ թարմ լուրերին ծանոթանալու, ոմանք՝ սոցիալական ցանցերում գիշերվա ընթացքում կատարվածը ստուգելու․․․։ Գուցե շատ անգամ ես որոշել քո օրը Աստծո հետ սկսելու սովորությունը զարգացնել։ Սակայն ինձ համար յուրաքանչյուր առավոտ մի նոր պարգև է Տիրոջից, մի նոր սկիզբ, հնարավորություն սկսելու օրը մեզ համար ամենակարևոր ու առաջնային գործով՝ մեր սիրելի Փրկչի հետ նոր ու թարմ հարաբերությամբ։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/