Ինչպե՞ս Ժառանգել Աստծո ԽոստումներըՕրինակ

Ըստ քեզ, ո՞րն է Աստծո մեծագույն խոստումը
Սիրելի բարեկամ, Աստվածաշնչում մենք բազմաթիվ խոստումների ենք հանդիպում։ Բայց արդյոք գիտե՞ս, թե որն է այդ բոլոր խոստումների մեջ մեծագույնը։ Այն վերաբերում է իմ և քո, ինչպես նաև մյուս բոլոր մարդկանց կյանքին։
Ե՛կ միասին տեսնենք, թե ի՞նչ փափագ ունի Աստված ինձ և քեզ համար։
«…Աշխարհի բոլոր ազգերը քեզնով (Աբրահամով) կօրհնվեն» (Ծննդոց 12․3):
Ի՞նչն է այս խոստումը դարձնում այդքան թանկարժեք ինձ և քեզ համար, ինչպես նաև բոլոր մյուս մարդկանց համար։
Քանի որ Տեր Հիսուսը Աբրահամի սերնդից խոստացված Փրկիչն է, ապա հենց Նրա միջոցով են երկրի բոլոր ազգերը, ներառյալ ինձ և քեզ, օրհնվելու։ (Տե՛ս Մատթևոս 1․1-17 հատվածը)։
Պատասխանը Տեր Հիսուսն Ինքն է։ Նրա մեջ է գտնվում մեզ տրված օրհնության խոստման վերջնական իրականացումը։
«Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել» (Գործք 4․12):
Տեր Հիսուսն է Աստծո մեծագույն խոստման իրականացումը, որովհետև մեր հավիտենական փրկությունը Նրանով է իրականանում։ Մի օր, մենք անցնելու ենք դեպի հավիտեանություն, և այն, ինչը մեզ թույլ է տալու փրկությունը ժառանգել, այն կամուրջը, որը կապում է մեր երկրային կյանքը Աստծո հետ հավիտենական երանության իրականության հետ, հենց Աստծո այս խոստումն է՝ փրկության խոստումը, որը միայն Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է և Նրա միջոցով։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, անշուշտ Աստծո մյուս բոլոր խոստումները նույնպես Նրա մեջ են իրականանում։ Սակայն առանց այս մեծագույն և հավիտենական խոստման, մյուս բոլոր խոստումների իրականացումը մեր կյանքերում ոչ մի իրական արժեք չի կարող ունենալ։ Տեր Հիսուսն է մեր հավիտենական խոստումը, ինչպես նաև մեր ամեն օրվա ուժն ու զորությունը այս կյանքը Աստծո ակնկալած կերպով ապրելու համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին

Կա Մեկը, ով քեզ համար խոստումներ ունի․․․ Այս հետաքրքիր վերնագիրը շատերիս մոտ հարց է առաջացնում, թե ո՞վ է այս մեկը։ Մենք հաճախ ենք մեկս մյուսին խոստումներ տալիս, սայակն ոչ միշտ ենք մեր խոստումները կատարում։ Սակայն կա Մեկը, Ով, երբ խոստում է տալիս, Իր խոստումից հետ չի կանգնում, և միշտ կատարում է այն, ինչ խոստացել է։ Առաջարկում եմ ընթերցել այս հետաքրքիր ընթերցանության ծրագիրը, որը վերաբերվում է մեր կյանքի համար Աստծո խոստումներին։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/
Հարակից ծրագրեր

Եթե ուզում ես արդյունավետ ծառայել Աստծուն

«Խոնարհ դառնալու պատվիրանը»

Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում

Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Քրիստոնեական միաբանության օրհնությունները

«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել

Լավագույն մաղթանքը
