Ինչպե՞ս Ժառանգել Աստծո ԽոստումներըՕրինակ

Ինչպե՞ս Ժառանգել Աստծո Խոստումները

ՕՐ 1 7-ից

Գիտե՞ս ինչու է Աստված խոստումներ տալիս

Մարդու ամենաիմաստուն որոշումը Աստծուն վստահելն է, որովհետեւ «Աստված մարդ չէ, Նա չի կարող ստել»։ Իրականում, «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի Կամ կխոսի և չի՞ կատարի»։ (Թվոց ‭23․19):‬ ‭

Սիրելի բարեկամ, իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է Աստված խոստումներ տալիս։

Բացատրական բառարանում խոստում բառը նշանակում է «ինչ-որ բանի կատարվելու կամ չկատարվելու մասին հայտարարելը, ինչպես նաև՝ «ասված խոսքի այն հստակ վստահությունը, որի վրա պետք է հիմնվի մարդու սպասումը»։

Աստված կարևորում է մարդուն վստահություն փոխանցելը և դա անում է Իր խոստումների միջոցով։ Աստծո խոստումները մարդուն վստահեցնում են, որ նա կարող է հույս դնել Աստծո օգնության և գերբնական միջամտության վրա։

Ոչ թե Աստված ունի խոստումներ տալու կարիք, այլ մարդն ունի Աստծո տված խոստումների կարիքը։ Որպես մարդկային էակներ մենք կարիք ունենք համոզվելու, որ այն հույսը, որն Աստծո վրա ենք դնում հաստատուն է և ճշմարիտ, և որ Աստված մեզ երբե՛ք ամոթով չի թողի, եթե հուսանք Նրան ու բավարարենք Նրա խոստման պայմաններին։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, Աստված պահում է Իր բոլոր խոստումները։ Ես իմ ամբողջ էությամբ հավատում եմ ասվածին, որովհետև գիտեմ, թե որքան է Նա փափագում ցույց տալ քեզ Իր սերը։ Նա քեզ այնքա՜ն է սիրում, որ անզիջում կերպով նվիրվել է քեզ համար լավագույն ապագան ապահովելու գործին։

Մենք աննկարագրելիորեն մեծ արժեք ունենք Նրա աչքերում, այնպես որ Աստված Իր ամենաթանկն է զոհել ինձ և քեզ համար։

Աստծո հետ ընթացքը մի քաղցր ուղի է։ Եվ ես մաղթում եմ քեզ հրաշալի ընթացք նաև առաջիկա յոթ օրերի համար, որոնց ընթացքում մենք միասին կուսումնասիրենք Աստծո խոստումների թեման։ Եվ ուղերձների այս շարքի ընթացքում հիշի՛ր, որ Աստծո խոստումները հենց ք՛եզ համար են։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս Ժառանգել Աստծո Խոստումները

Կա Մեկը, ով քեզ համար խոստումներ ունի․․․ Այս հետաքրքիր վերնագիրը շատերիս մոտ հարց է առաջացնում, թե ո՞վ է այս մեկը։ Մենք հաճախ ենք մեկս մյուսին խոստումներ տալիս, սայակն ոչ միշտ ենք մեր խոստումները կատարում։ Սակայն կա Մեկը, Ով, երբ խոստում է տալիս, Իր խոստումից հետ չի կանգնում, և միշտ կատարում է այն, ինչ խոստացել է։ Առաջարկում եմ ընթերցել այս հետաքրքիր ընթերցանության ծրագիրը, որը վերաբերվում է մեր կյանքի համար Աստծո խոստումներին։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/