Ինչպե՞ս Ժառանգել Աստծո ԽոստումներըՕրինակ

Ինչպե՞ս Ժառանգել Աստծո Խոստումները

ՕՐ 6 7-ից

Արդյոք Աստծո խոստումներն ունե՞ն պիտանելիության ժամկետ

Սիրելի բարեկամ, ինչպես միասին տեսանք նախորդ գրառումներում, Աստծո խոստումները հասանելի են բոլորին, բայց դրանք նաև հասանելի են միշտ… և դա այսպես է լինելու, քանի դեռ մեր փառահեղ Փրկիչ Տեր Հիսուսը չի վերադարձել։ Այո՛, Աստծո խոստումները երբե՛ք չեն կորցնում իրենց պիտանելիության ժամկետը։

Նկատե՞լ ես, որ Աստծո խոստումները գործում էին Տեր Հիսուսի ժամանակներում, առաջին քրիստոնյաների համար, ինչպես նաև նրանց սերունդների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր կանգելու էին հավատքի ճանապարհի վրա։ Սա հենց այն է, ինչի մասին Պետրոս առաքյալն է խոսում Գործ Առաքյալների 2.39 խոսքում. «Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։”

Ի՞նչ խոստման մասին է այստեղ խոսքը։ Սա մեղքերի թողության մասին խոստումն է, բայց նաև Սուրբ Հոգու պարգևն ընդունելու խոստմանն է վերաբերում։

«Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք» (‭‭Գործ Առաքյալների 2.38)։‬ ‭

Աստված ոչ միայն ներում է քո մեղքերը, այլև խոստանում է պարգևել քեզ Իր Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը, Ով «հավիտյան կլինի քեզ հետ» (Հովհաննես 14.16)։

Մի՛ զրկիր ինքդ քեզ այսպիսի զորավոր խոստման ժառանգորդը դառնալուց… Հենց այսօր հավատքով ընդունի՛ր այն։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, խնդրի՛ր, որ հենց այսօր Աստված լցնի քեզ Իր Սուրբ Հոգով… Սա է իմ աղոթքը քեզ համար, Տեր Հիսուսի անունով։ Խնդրիր Աստծուն, հավատա Նրա խոստմանը և եղի՛ր օրհնված։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս Ժառանգել Աստծո Խոստումները

Կա Մեկը, ով քեզ համար խոստումներ ունի․․․ Այս հետաքրքիր վերնագիրը շատերիս մոտ հարց է առաջացնում, թե ո՞վ է այս մեկը։ Մենք հաճախ ենք մեկս մյուսին խոստումներ տալիս, սայակն ոչ միշտ ենք մեր խոստումները կատարում։ Սակայն կա Մեկը, Ով, երբ խոստում է տալիս, Իր խոստումից հետ չի կանգնում, և միշտ կատարում է այն, ինչ խոստացել է։ Առաջարկում եմ ընթերցել այս հետաքրքիր ընթերցանության ծրագիրը, որը վերաբերվում է մեր կյանքի համար Աստծո խոստումներին։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/