Ինչպե՞ս Ժառանգել Աստծո ԽոստումներըՕրինակ

Իսկ ինչպիսի՞ խոստման կարիք ունես այսօր
Սիրելի բարեկամ, մենք մոտենում ենք Աստծո խոստումների վերաբերյալ գրառումների շարքի ավարտին, և այս կարճ ճամփորդությունն ավարտելու համար իմ սրտին դրվել է կիսվել քեզ հետ մի քանի խոստումներով, որոնք Աստված գրել է Իր Խոսքում ինձ և քեզ համար։
Ինչի՞ կարիք ունես ունես այսօր. Ինչպիսին էլ որ լինի քո կարիքը, ես քաջալերում եմ քեզ հավատալ այն խոստմանը, որը քեզ տրված է հենց քո կարիքի համար.
Իմաստությա՞ն կարիք ունես. Խնդրի՛ր այն Աստծուց՝ Հակոբոս 1․5։
Աստծո օգնության կարի՞քն ունես քո ֆինանսներում. Հիմնվի՛ր Փիլիպպեցիներին 4․19 խոսքի վրա։
Ներման կարի՞ք ունես։ Ա Հովհաննես 1․9 խոսքը խոստանում է, որ դու կունենա՛ս այն։
Ցանկանում ես ավելի խաղաղ և համբերատա՞ր լինել։ Գաղատացիներին 5․22-23 հատվածը մեզ սովորեցնում է, թե ինչպես անել դա։
Բժշկության կարի՞ք ունես։ Աստված խոստանում է բժշկել քեզ. Երեմիա 30․17։
Զգում ես, որ վտանգավոր իրավիճակո՞ւմ ես հայտնվել։ Աստված խոստանում է պաշտպանել քեզ. Սաղմոս 91․10։
Վախեր ունե՞ս։ Աստված կազատագրի՛ քեզ. Սաղմոս 34․4։
Քեզ մխիթարությո՞ւն է պետք. Հայտնություն 21․4 խոսքը քեզ քաջալերանք փոխանցող զորավոր խոստում է։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, Տերը խոստումներ տվող Աստված է… Խոստումներ կյանքի, խաղաղության և հաղթանակի։ «… Նա, ով խոստացավ, կարող է և կատարել» Հռոմեացիներիներին 4․21
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին

Կա Մեկը, ով քեզ համար խոստումներ ունի․․․ Այս հետաքրքիր վերնագիրը շատերիս մոտ հարց է առաջացնում, թե ո՞վ է այս մեկը։ Մենք հաճախ ենք մեկս մյուսին խոստումներ տալիս, սայակն ոչ միշտ ենք մեր խոստումները կատարում։ Սակայն կա Մեկը, Ով, երբ խոստում է տալիս, Իր խոստումից հետ չի կանգնում, և միշտ կատարում է այն, ինչ խոստացել է։ Առաջարկում եմ ընթերցել այս հետաքրքիր ընթերցանության ծրագիրը, որը վերաբերվում է մեր կյանքի համար Աստծո խոստումներին։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/
Հարակից ծրագրեր

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել

«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»

«Խոնարհ դառնալու պատվիրանը»

Լավագույն մաղթանքը

Քրիստոնեական միաբանության օրհնությունները

Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում

Եթե ուզում ես արդյունավետ ծառայել Աստծուն

Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար
