Առողջ Հոգի՝ Հաջողված ԿյանքՕրինակ

Առողջ Հոգի՝ Հաջողված Կյանք

ՕՐ 1 6-ից

Աստված բժշկո՛ղ Տեր է

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, դու կարող ես լինել օրհնված ու բժշկված։ Աստված բժշկող Տեր է։ Նա սիրում է քեզ և լավագույնն է փափագում քեզ համար: Նա իրագործում է Իր բժշկությունը քո կյանքում ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգևոր, զգացմունքային, հարաբերությունների և նույնիսկ ֆինանսական ոլորտներում:

Սիրելի բարեկամ, իսկ դու գիտե՞ս «Եհովա Ռաֆա» անվան իմաստը: Այն նշանակում է «Տերը, Ով բժշկում է»: Աստվածաշնչի Ելից գրքի 15․22-27 հատվածում Աստված ուխտ է անում Իր ժողովրդի հետ, որոնց հենց նոր էր ազատագրել Եգիպտոսի գերությունից․ «Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է Նրա աչքին, և հնազանդվես Նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև Ես եմ Տերը՝ քո բժիշկը»։

Տերն Իրեն հայտնում է Իր ժողովրդին որպես Եհովա Ռաֆա՝ Տերը, Ով բժշկում է: Նա անում է դա փոխադարձ հավատարմության ուխտի միջոցով:

Աստվածաշնչյան շատ հատվածներ են նկարագրում Աստծո և Նրա ժողովրդի միջև այս կարևոր հարաբերությունը։ Դրա օրինակներից է Ելից 23․25 խոսքում նկարագրված խոստումը. «Պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա կօրհնի քո հացն ու ջուրը. ես քո միջից կհեռացնեմ հիվանդությունը»։

Աստված զորավոր կերպով վերահաստատում է այս խոստումը Բ Օրինաց 7․12 խոսքում․ «Եվ եթե լսես այս բոլոր հրամանները, դրանք պահես ու կատարես, քո Տեր Աստվածն էլ կպահի քեզ համար քո հայրերին երդումով արած իր ուխտն ու ողորմածությունը»։

Այո՛, Աստված բժշկող Տեր է: Այսպիսով, այսօր կարող ես ընդունել մեր սքանչելի Աստծո բժշկության խոստումը քո կյանքի և առողջության համար։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, դու կարող ես լինել օրհնված ու բժշկված, եթե հավատքով ընդունես Տեր Աստծո անխախտ խոստումները բժշկության մասին և, որ շատ կարևոր է, հնազանդությամբ ու խոնարհությամբ բավարարես այդ խոստումները ժառանգելու պայմանները։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Առողջ Հոգի՝ Հաջողված Կյանք

Այս ընթերցանության ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե Աստված իրականում ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունի Ձեր կյանքի համար։ Այստեղ կգտնեք հետևյալ հարցերի պատասխանները՝ արդյոք Աստված կբժշկի՞ ինձ, ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ստանալ, որո՞նք են մեր հիվանդությունների պատճառները, և այլն։ Աղոթում ենք, որպեսզի Սուրբ Հոգին հպվի Ձեր սրտին և Տեր Հիսուսի բժշկությունը գա Ձեր կյանքում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/