Առողջ Հոգի՝ Հաջողված ԿյանքՕրինակ
Հույսդ Աստծո՛ վրա դիր և Նրա՛ն հավատա
Սիրելի բարեկամ, այսօր Տերը տեսնում է քո հավատքը: Այն քեզ համար կարող է փոքր հավատք թվալ, Սակայն Տեր Հիսուսը երբեք չի ասել, որ ինչ-որ բանի հասնելու կամ Աստծուց ընդունելու համար մեծ հավատք է հարկավոր: Մանանեխի հատի չափ հավատը կարող է սարեր տեղաշարժել։
Ես երբեք չեմ դադարի շեշտել, որ դու քո հույսը պետք է Աստծո վրա դնես: Վստահիր Նրա կողմից դրված ծառայողներին ու մարգարեներին, սակայն հույսդ դիր միայն Ամենակարող Աստծո վրա, այլ ոչ թե մարդու:
Մեր Փրկիչ Տերը երբեք չէր անտեսում նրանց, ովքեր հավատք ունեին: Նա հավատք ունեցող մարդկանց էր փնտրում։ Իսկ երբ գտնում էր, ապա չէր կարողանում անտարբեր մնալ նման մարդու նկատմամբ և նրա կարիքների նկատմամբ։ Տեր Հիսուսը հաճախ հենց նման մարդկանց էր բժշկում։ Այդ առումով Նրա ամենասիրած արտահայտությունը հետևյալն էր. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ» (Մատթեոս 8.13):
Մի օր, երբ Տեր Հիսուսն ուսուցանում էր մարդկանցով լի մի տան մեջ, Նա լսեց, որ տանիքի վրա ինչ-որ իրարանցում է: Մարդիկ հեռացնում էին տանիքի գերանները, որպեսզի կարողանային մի անդամալույծ մարդու իջեցնել Նրա մոտ: Տեր Հիսուսի աչքի առջև բացվեցին տանիքի գերաններից մի քանիսը և ինչ-որ մեկին իջեցրին վերևից։ Եվ մինչև Տերը կտեսներ, թե ով է այդ մարդը, Նա մեկ ուրիշ բան տեսավ, ինչը միշտ փնտրում էր՝ նրանց հավատքը (Ղուկաս 5․20)։
Ես գիտեմ, որ դու ունես հավատք,սիրելի բարեկամ, և եթե քո թեկուզ փոքր հավատքը հպվի Տեր Հիսուսին, ապա այն, վստահաբար, բավարար է, որպեսզի հենց հիմա Նա շրջվի դեպի քեզ ու ասի. «Քո հավատը փրկեց քեզ»: Գնա՛ Տիրոջ առջև աղոթքով և հավատքով ստացի՛ր խնդրվածքիդ պատասխանը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Այս ընթերցանության ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե Աստված իրականում ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունի Ձեր կյանքի համար։ Այստեղ կգտնեք հետևյալ հարցերի պատասխանները՝ արդյոք Աստված կբժշկի՞ ինձ, ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ստանալ, որո՞նք են մեր հիվանդությունների պատճառները, և այլն։ Աղոթում ենք, որպեսզի Սուրբ Հոգին հպվի Ձեր սրտին և Տեր Հիսուսի բժշկությունը գա Ձեր կյանքում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/