Առողջ Հոգի՝ Հաջողված ԿյանքՕրինակ
Աստված բարի է քո հանդեպ
Սիրելի բարեկամ, այսօր ես քաջալերում եմ քեզ հավատալ ու համոզված կերպով վստահել Աստծո բարությանը՝ Նրա, ով փափագում է անպատմելի հրաշքներ գործել քո կյանքում՝ բժշկել քեզ, ազատել ընկճվածության ծանր բեռից, լցնել քեզ հույսով, վերականգնել քո ընտանիքը, կյանքդ լցնել ուրախությամբ ու իմաստով և նման շատ այլ բարիքներ պարգևել քեզ:
Տիեզերքի Արարիչ Տերը դաժան ու անկանխատեսելի հայր չէ, ինչպես ոմանք են մտածում: Ընդհակառակը, Աստված, որ ստեղծել է քեզ, անսահման սիրով սիրում է քեզ, բարի է, հատուկ ծրագիր ունի քո փրկության և Իր հետ քո մտարմության վերաբերյալ և ոչ մի կերպ մտադրված չէ վնաս հասցնել քեզ ու քո կյանքին:
Աստվածաշնչում այնքա՜ն շատ խոսքեր կան, որոնք խոսում են մեր հանդեպ Աստծո բարության, ողորմության և սիրո մասին...: Ահա դրանցից մի քանիսը.
· «Տե՛ր, Քո ճշմարտությունը մինչև երկինք է հասնում, և Քո հավատարմությունը՝ մինչև ամպերը» (Սաղմոս 36․5):
· «Բայց դու, Տե՛ր, մի՛ հեռացրու ինձնից Քո գթությունը. Քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ» (Սաղմոս 40.11)։
. Նրա բարության և սիրո միջոցով դու կարող ես փրկվել և նույնիսկ բժշկություն ընդունել և դա ոչ թե քո սեփական գործերի շնորհիվ, այլ՝ Նրա ողորմության (տե´ս Տիտոս 3․5)։
Աստվածաշունչն ասում է, որ գողը (սատանան) գալիս է միայն գողանալու (առողջությունն օրինակ), սպանելու, քանդելու, իսկ Տեր Հիսուսն եկավ, որ մենք կյանք ունենանք և լիառատ կերպով ունենանք այն: Այսօր մի կողմ դիր բոլոր կասկածներդ ու սխալ պատկերացումներդ և հավատա, որ Տեր Հիսուսը գործելու է քո կյանքում և դու հետ ես ընդունելու այն ամենն, ինչը թշնամին գողացել է քեզնից։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ե՛կ միասին աղոթենք Սաղմոս 85․7 խոսքի համաձայն. «Մեզ ցո՛ւյց տուր Քո ողորմությունը, Տե՛ր, և տո՛ւր մեզ Քո փրկությունը, խնդրում ենք՝ բժշկի՛ր մեզ և միջամտի՛ր մեր կյանքի բարդ իրավիճակներին։ Տեր Հիսուսի անունով ենք աղոթում։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Այս ընթերցանության ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե Աստված իրականում ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունի Ձեր կյանքի համար։ Այստեղ կգտնեք հետևյալ հարցերի պատասխանները՝ արդյոք Աստված կբժշկի՞ ինձ, ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ստանալ, որո՞նք են մեր հիվանդությունների պատճառները, և այլն։ Աղոթում ենք, որպեսզի Սուրբ Հոգին հպվի Ձեր սրտին և Տեր Հիսուսի բժշկությունը գա Ձեր կյանքում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/