Առողջ Հոգի՝ Հաջողված ԿյանքՕրինակ

Առողջ Հոգի՝ Հաջողված Կյանք

ՕՐ 3 6-ից

Գիտե՞ս արդյոք, թե որն է հիվանդությունների պատճառը

Սիրելի բարեկամ, Բարի Լուրը նրանում է, որ Տեր Հիսուսը եկել է, որպեսզի քանդի սատանայի գործերը։ Նա դա կարո՛ղ է անել քո կյանքում, եթե օգտվես ամեն չարիքի արմատ հանդիսացող մեղքից ազատվելու բացառիկ հնարավորությունից։

«Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին» (Հռոմեացիս 5․12)։

Սա Աստվածաշնչյան շատ յուրահատուկ հատված է, որտեղ երևում է, որ հիվանդությունը եկավ աշխարհ առաջին մարդու` Ադամի մեղքի պատճառով, քանի որ մինչև մեղքը մահ չկար: Եվ քանի որ մահ չկար, չկային նաև ֆիզիկական տկարություններ և, հետևաբար, նաև չկար հիվանդությունը:

Երբ մարդը խախտում է աստվածային ու բարոյական սկզբունքներն ու չափանիշները, հետևանքը լինում է տառապանքն ու բոլոր այն չարիքները, որոնք թվարկված են Բ Օրինաց 28-րդ գլխում:

Աշխարհը մեղքի անկման արդյունքում դարձավ անեծքի ու տառապանքի պատմության մի թատերաբեմ: Մարդիկ, որոնք ընկճված են, վնասված, կապանքների մեջ, վիրավոր, ճնշված, կոտրված, հաշմանդամ, կաղ, կույր, համր, խուլ, խաբված ու մոլորված, իրենց դերերն են խաղում այս անվերջ թվացող ընթացքի մեջ:

«Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի» (Ա Հովհաննես 3․8)։

Այո՛, Տեր Հիսուսը ոչ միայն ներում է Իրեն հավատացողների մեղքերը, այլև զորացնում նրանց մեղքի հանդեպ հաղթանակած կյանք ունենալու համար։ Հավատո՞ւմ ես Նրա խոստմանը։ Եթե այո, ապա գրի՛ր ինձ այդ մասին այս գրառման մեկնաբանություններում: Ինձ համար հաճելի է կարդալ քո արձագանքը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Առողջ Հոգի՝ Հաջողված Կյանք

Այս ընթերցանության ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե Աստված իրականում ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունի Ձեր կյանքի համար։ Այստեղ կգտնեք հետևյալ հարցերի պատասխանները՝ արդյոք Աստված կբժշկի՞ ինձ, ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ստանալ, որո՞նք են մեր հիվանդությունների պատճառները, և այլն։ Աղոթում ենք, որպեսզի Սուրբ Հոգին հպվի Ձեր սրտին և Տեր Հիսուսի բժշկությունը գա Ձեր կյանքում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/